Հուլիսի 2-ին Կասպից ծովում մեկնարկել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հնգօրյա «Կայուն անվտանգություն և հզորություն-96» զորավարժությունը։ Զորավարժությանը փորձարկվելու են տեղական արտադրության նոր զինատեսակներ։
Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Զորավարժությանը ներգրավվել են հատուկջոկատայիններ, հետախույզներ, ռազմաօդային, որոնողափրկարարական ուժեր, ՌԷՊ կայաններ, Ֆ-4 «Ֆանտոմ» կործանիչներ,«Փեյքան» դասի նավեր, «Դամավանդ» ականակիր նավը և այլ ռազմանավեր։
«Կայուն անվտանգություն և հզորություն» զորավարժությունը պլանային բնույթ է կրում։
Իրանի բանակի ռազմածովային ուժերը ընթացիկ տարում (իրանական օրացույցով 2017թ. մարտի 21-ից 2018թ. մարտի 21-ը) անցկացնելու են 25 զորավարժություն, որոնք եզրափակվելու են «Վելայեթ-96» խոշարամասշտաբ զորավարժությամբ։
Ավելի վաղ Իրանի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում անցկացրել են«Վելայեթ-95» զորավարժությունը։ Զորավարժությունն ընդգրկել է 2 մլն քառակուսի կիլոմետր տարածք՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց և Բաբ էլ Մանդեբի նեղուց։ Զորավարժությանը փորձարկվել էին տեղական արտադրության հրթիռներ։