Արաբական երկրները երկարաձգել են Կատարին ներկայացրած պահանջագրի վերջնաժամկետը

Հուլիսի 2-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը հայտարարել են, որ 48 ժամով երկարաձգել են Կատարին ներկայացրած 13 կետանոց պահանջագրի իրականացման ժամկետը:  Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի SPA News պետական լրատվական գործակալությունը:

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը 13 կետանոց պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի իրականացման դեպքում կվերականգնեն հարաբերությունները Կատարի հետ

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը 13 կետանոց պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի իրականացման դեպքում կվերականգնեն հարաբերությունները Կատարի հետ

Նույն օրը, ավելի վաղ, Քուվեյթի Էմիրը, ով հանդես է գալիս որպես միջնորդ Կատարի ճգնաժամում, դիմել է արաբական երկրներին պահանջագրի ժամկետը երկարաձգելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Քուվեյթի KUNA պետական գործակալությունը:

Երկարաձգման անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ Կատարը արաբական երկրների պահանջագրի համար պաշտոնական պատասխան է պատրաստում, որը ներկայացնելու է այդ երկրներին հուլիսի 3-ին, հետևաբար Քուվեյթի էմիրը խնդրել է արաբական երկրներին սպասել մինչ Կատարը պաշտոնապես կպատասխանի նրանց պահանջներին:

Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը 13 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Կատարին, որի կատարման դեպքում միայն կվերականգեն դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Պահանջներն ամբողջությամբ այստեղ

Սակայն, չնայած Կատարը դեռևս պաշտոնական պատասխան չի ուղարկել այդ երկրներին, բայց արտգործնախարարը հունիսի 27-ին հայտարարել է, որ այդ պահանջները զուրկ են որևէ հիմքից և անիրատեսական են:

Նշենք, որ պահանջների շարքում է նաև Կատարում թուրքական ռազմաբազայի փակում և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը: Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նման պահանջը անհարգալից վերաբերմունք է Թուրքիայի նկատմամբ և կոչ է արել չխառնվել երկու երկրների հարաբերություններին:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, այնուհետև նաև արաբական այլ երկրներ, խզել են դիվանագիտական հարաբերությունները և ցամաքային, օդային, ջրային կապը Կատարի հետ:

Արաբական երկրները իրենց արարքը մեկնաբանում են նրանով, որ Կատարը աջակցում է ահաբեկչական կառույցներին: Սակայն Կատարի ճգնաժամը պայմանավորված չէ միայն ահաբեկչական կառույցների հետ: Այն կապված է տարածաշրջանում ավելի խորքային խնդիրների, մասնավորապես ԱՄՆ-Իրան, Իրան-Սաուդյան Արաբիա հակասությունների, ինչպես նաև իսլամական աշխարհի տարբեր ճյուղավորումների և գաղափարական տարբերությունների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *