Հունիսի 30-ին Վրաստանի «Կրծանիսի» զորավարժարանում անցկացվել են դիպուկահար հրացաններից կրակի մրցումներ, որոնց մասնակցել են երկրի զինված ուժերից, հատուկ նշանակության ուժերից և ազգային գվարդիայից 18 թիմ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Մրցումները բաղկացած էին 4 փուլից: Առաջին փուլում զինվորականները կրակել են 100-300 մետր հեռավորության թիրախներին, երկրորդում և երրորդում՝ 700 և 800 մետր հեռավորության թիրախներին, իսկ չորրորդում արդեն՝ մինչև 900 մետր հեռավորության թիրախներին:
Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Վրաստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի թիմը:
Հրաձիգները կրակում էին իսրայելական Galatz դիպուկահար հրացաններից: Վրաստանի ԶՈւ-ն այդ հրացաններով համալրվում է 2008 թվականից:
Իսրայելական հրացանները աստիճանաբար պետք է փոխարինեն Վրաստանի ԶՈւ-ում առկա խորհրդային ՍՎԴ դիպուկահար հրացանները: