Վրաստանի ԶՈւ-ում անցկացվել են մարտական կրակով հրետանային վարժանքներ

Հունիսի 27-ին ավարտվել են Վրաստանի ԶՈւ հրետանային զորավարժությունները: Մարտական կրակով վարժանքներին ներգրավվել են Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության հետևակային առաջին բրիգադի 15 -րդ հրետանային գումարտակը: Այս մասին հունիսի 30-ին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Վրաստանի ԶՈւ Դ-30 հաուբից

Վրաստանի ԶՈւ Դ-30 հաուբից

Վարժանքների վերջին փուլը անցկացվել է «Օրփոլո» զորավարժառանում: Դրանց ընթացքում կիրառվել են Դ-30 հաուբիցների հաշվարկներ: Վրաստանի ԶՈւ-ում առկա է 58 միավոր Դ-30 հաուբից, և հենց այս հաուբիցներն են վրացական փողային հրետանու հիմքը:

Վարժանքների նպատակը դաշտային պայմաններում համակարգման և մարտական պատրաստության աստիճանի բարձրացումն էր:

Վրաստանի ԶՈւ հետևակային առաջին բրիգադի հրետանավորները Օռպոլո զորավարժարանում

Վրաստանի ԶՈւ հետևակային առաջին բրիգադի հրետանավորները Օռպոլո զորավարժարանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *