Այսօր՝ հունիսի 30-ին Իսրայելի օդուժը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին՝ ի պատասխան Սիրիայի տարածքից Իսրայելի վերահսկած տարածք արձակված կրակին:
In response to the projectile launched towards Israel from Syria, IAF aircraft targeted the Syrian military position that fired the mortar.
— IDF (@IDFSpokesperson) June 30, 2017
Սիրիայի պաշտպանության նախարարությունից դեռևս չեն արձագանքել:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Սիրիայի տարածքից հրթիռներ էին արձակվել դեպի Գոլանի բաձունքների հյուսիսային հատված: Նման միջադեպերի պատասխանատվությունը իսրայելական կողմը դնում է Սիրիայի կառավարական ուժերի վրա:
Նույն հիմնավորմամբ հունիսի 24-ից Իսրայելի օդուժը արդեն հինգ անգամ հարվածում է Սիրիայի կառավարական ուժերին:
Հունիսի 28-ին Իսրայելի օդուժը հարվածել էր Սիրիայի բանակի դիրքերին երկրի ալ-Կունեյտրա նահանգի Սամադանիե ալ Շարքիյահ գյուղում:
Հունիսի 24-26-ը Իսրայելի օդուժը երեք անգամ հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին՝ խոցելով 5 հենակետ, 2 տանկ և մեկ զինամթերքի մեքենա:
Իսրայելական հարվածների հետ կապված Սիրիայի ՊՆ-ն մեղադրում էր Իսրայելին ահաբեկիչներին օժանդակելու համար:
Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Իսրայելի և Սիրիայի միջև: Մինչև 1967 թվականը այն Սիրիայի ալ-Կունեյտրա նահանգի մաս է կազմել: Սակայն 1967-ի արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Իսրայելը գրավել է այն, և մինչև այժմ Գոլանի բարձրունքները գտնվում են Իսրայելի վերահսկողության ներքո: