Կատարի հետ անցկացվող համատեղ վարժանքներին ներգրավվելու համար Կատար է ժամանալ Թուրքիայի զինուժի հերթական խումբը: Այս մասին հայտնել է Կատարի պաշտպանության նախարարը. հունիսի 30-ին փոխանցում է «Ալ-Ջազիրա» լրատվակայքը:
Վարժանքները անցկացվում են Կատարի և Թուրքիայի միջև կնքված պաշտպանական ոլորտի համաձայնագրի շրջանակներում:
Ավելի վաղ կատար էին ժամանել Թուքրայի ԶՈւ 23 զինծառայող և 5 զրահամեքենա: Կատար ժամանած նոր խմբի քանակի և սպառազինության մասին տվյալներ չեն նշվում:
Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը և երկրի նախագահը հաստատել են «Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև կնքված իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) վավերացնող օրինագիծը, ինչից հետո արդեն հնարավոր է դարձել զորախմբի տեղակայումը Կատարում:
Հունիսի 25-ին Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը հայտել էր, որ Կատարի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ վարժանքները նախատեսվում էին անցկացվել իսլամական «Էյդ ալ-Ֆիտռ» տոնից հետո, որը սկսվել էր հունիսի 25-ին: Ըստ «Հյուրիեթի»՝ Կատար ուղարկված Թուրքիայի զինծառայողների թիվը կարող է հասնել 1000-ի: