Կանադական զորքերը Իրաքում կմնան մինչև 2019 թվականը

Կանադացի ռազմական հրահանգիչները Իրաքում կշարունակեն առաքելություն իրականացնել մինչև 2019 թվականի մարտ 31-ը։ Այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Հարջիթ Սինկխ Սաջանը։ Հունիսի 29-ին փոխանցում է Janes ռազմական հանդեսը։

Մարտական գործողություններին կանադացի զինծառայողները չեն մասնակցելու, այլ շարունակելու են մարզել Իրաքի արաբ և քուրդ զինծառայողներին։ Լրացուցիչ նախատեսվում է նաև Իրաք ուղարկել Կանադայի բանակի CC-130J (C-130J) Hercules տրանսպորտային ինքնաթիռներ։

Կանադացի զինծառայողները քրդական «Փեշմերգեի» զինծառայողների հետ Հյուսիսային Իրաքում

Կանադացի զինծառայողները քրդական «Փեշմերգեի» զինծառայողների հետ Հյուսիսային Իրաքում

Իրաքում կանադացի զինծառայողների ներկայության մանդատի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։ Մանդատի երկարացման համար երկու տարվա ընթացքում կծախսվի  285 մլն ԱՄՆ դոլար։ Հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Իրաքում Կանադան ունի շուրջ 200 զինծառայող, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը իրավասություն ունի անհրաժեշտության դեպքում այդ թվաքանակը հասցնել առավելագույնը 850-ի։

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային միանալու մասին Կանադան հայտարարել է 2014-ի սեպտեմբերին։ Նույն տարվա հոկտեմբերին Կանադան Իրաք է ուղարկել 69 ռազմական հրահանգիչ, իսկ նոյեմբերից 6 միավոր F-18 կործանիչով Կանադան  սկսել է նաև ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Ավիահարվածները Կանադան դադարացրել է 2016-ի փերտրվարին՝ փոխարենը մեծացնելով ռազմական հրահանգիչների թիվը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *