Դանիայում գրանցված Risk Intelligence մասնագիտացված կայքը հունիսի 29-ին տեղադրել է Եմենում տարբեր ուժերի հոսկողության շրջանները պատկերող քարտեզ: Սաուդամետ լրատվամիջոցներից մեկը քարտեզի հիման վրա նշում է, որ կառավարական ուժերը արաբական կոալիցիայի օգնությամբ հսկողություն են հաստատել Բաբ Էլ-Բանդեբի նեղուցի նկատմամբ: Նշվում է, որ սա հութիներին կզրկի Իրանից ռազմամթերք ստանալուն:
#Yemen map: Neither side has shown capability or intent to deploy the military resources necessary to break the stalemate -> Pol. solution? pic.twitter.com/ivZ39NJO1t
— Risk Intelligence (@riskstaff) June 29, 2017
Արաբական լրատվակայքը նշում է, որ շիա հութիները կորցրել են Թաիզը և Բաբ էլ Մանդեբի նեղուցը, սակայն հավելյալ ուսումնասիրության արդյունքւոմ պարզ է դառնում, որ այդ շրջաններում վերջին մի քանի ամսվա ընթացքում կտրուկ փոփոխություններ չեն գրանցվել:
Կատարական Al Jazeera լրատվակայքի՝ 2017 թ. մարտին հրապարակված քարտեզում ևս գրեթե նույն սահմաններն են նշված: Նմանատիպ իրավիճակ է եղել նաև 2016 թ. ընթացքում, սակայն դա չէր խանգարում, որպեսզի նույն արաբական լրատվամիջոցները հայտեն, որ Իրանը զինում է հութիներին: Ըստ այդմ, ներկա իրավիճակում ևս հնարավոր չէ պնդել, որ Իրանը զրկվել է հութիներին օգնելու հնարավորությունից, քանի որ տարածքային վերահսկողության առումով Եմենում իրավիճակը բավականին դանդաղ է փոխվում:
Հիշեցնենք, որ 2014 թվականից Եմենում պատերազմ է սկսվել շիա հութիների և երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերի միջև: Եմենի կառավարության կողմից արաբական կոալիցիայի գործողությունները ղեկավարում է Սաուդյան Արաբիան: