Հունիսի 30-ին Թուրքիայի զինված ուժերին է հանձնվել թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրած 23-րդ Տ129 «Աթաք» (Atak) հարվածային ուղղաթիռը:Այս մասին հատնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) Twitter-ի միկրոբլոգում:
Milli helikopterimiz ATAK’ın 23’üncüsü birliğine teslim edildi. Vatanımıza ve milletimize hayırlı olsun. pic.twitter.com/IXDgbsE4PR
— SSM (@SavunmaSanayii) June 30, 2017
22-րդ «Աթաք» ուղղաթիռը զինված ուժերի սպառազինության մեջ է ընդգրկվել է հունիսի 7-ին:
Ներկայում Թուրքիայի զինուժը կիրառում է այս ուղղաթիռները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում: Թուրքիայի զինուժը երբեմն հարվածում է քրդական կառույցի դիրքերին «Աթաք» ուղղաթիռներով:
Նշենք՝ դեռևս 2015-ի օգոստոսին հայտնի է դարձել, որ ընկերությունն արդեն ավարտել էր 9 ուղղաթիռների տրամադրումը Թուրքիա ԶՈւ ցամաքային զորքերին: Սակայն թուրքական կողմը չի նշում, թե ինչքան է զինուժին մատակարարվելիք «Աթաք» ուղղաթիռների վերջնական քանակը:
Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։
Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.
- Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
- Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
- Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
- Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ: