Ժամանցային նշանակության Global Firepower Index վարկանիշի «գաղտնիքը»

Ռազմական թեմաներով հետաքրքրվողները հիմնականում վաղուց տեղյակ են, որ տարբեր կազմակերպությունների կամ անհատների կողմից պարբերաբար հրապարակվող վարկանիշներն ու կարծիքները աշխարհի երկրների ռազմական պոտենցիալի մասին հիմնականում հիմնված չեն լուրջ, գիտական-մասնագիտական հետազոտությունների վրա։

Սակայն սրա հետ միաժամանակ բազում են այն լրատվամիջոցները, որոնք ամենայն լրջությամբ անդրադառնում են նման վարկանիշներին։ Երկրների ռազմական հզորությունը չափող վարկանիշային ցուցակներից հատկապես ագրեսիվ Հայաստանում հաճախ տարածվում է Global Firepower Index «զեկույցը»:

Կարելի է բավականին մանրամասն հիմնավորել, որ այդ վարկանիշն ուղղակի չի կարող իրականության հետ որևէ կապ ունենալ՝ հաշվի առնելով օրինակ՝ մի շարք երկրների ակնհայտ սխալ դիրքը աղյուսակում։ Հարցեր է առաջացնում նաև այն, թե հեղինակներն ինչ մեդոդաբանությամբ են կազմում աղյուսակը. Global Firepower Index-ի կայքում այդ մասին ոչինչ չկա։ Այնտեղ նշվում են միայն մոտ 50 գործոնները, որոնք իբր թե հաշվի են առնվում։

Սակայն իրականում այդքան մանրամասն քննության կարիք չկա էլ, քանի որ Global Firepower Index-ի կայքում հեղինակներն իրենք են սպիտակով սևի վրա գրել, որ կայքի բովանդակությունը ժամանցային նշանակության է: Այսինքն այն գիտական, վերլուծական և անգամ լրատվական որևէ արժեք չունի: Այն նախատեսված է բացառապես ժամանցի համար, և հեղինակները դա գաղտնի չեն պահում:

Այսպիսով Global Firepower-ը չի էլ փորձում ներկայանալ որպես վերլուծական կենտրոն և իր տրամադրած տվյալների համար քննադատության ենթակա չէ։ Քննադատության ենթակա են այն լրատվամիջոցները, որոնք այս վարկանիշի հիման վրա սկսում են իրենց ընթերցողներին դատողություններ հրամցնել, ինչը մասնագիտական անբարեխղճություն է։

Հեղինակների բացատրությունը իրենց վարկանիշի մասին. «Այս կայքում ներկայացված նյութերը ժամանցային նշանակության են և ստացվել են հրապարակային հասանելի տեղեկություններից: Որոշ արժեքներ ներկայացված են մոտավոր, եթե պաշտոնական տվյալները բացակայում են: Կայքը չի հովանավորվում որևէ քաղաքական կամ կառավարական կառույցի կողմից և ամբողջովին անկախ առցանց բովանդակություն է: Ամբողջ նյութը ներկայացված է առանց որևէ երաշխիքի»:

Հեղինակների զգուշացումը իրենց կազմած վարկանիշի մասին. «Այս կայքում ներկայացված նյութերը ժամանցային նշանակության են և ստացվել են հրապարակային հասանելի տեղեկություններից: Որոշ արժեքներ ներկայացված են մոտավոր, եթե պաշտոնական տվյալները բացակայում են: Կայքը չի հովանավորվում որևէ քաղաքական կամ կառավարական կառույցի կողմից և ամբողջովին անկախ առցանց բովանդակություն է: Ամբողջ նյութը ներկայացված է առանց որևէ երաշխիքի»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *