Իրանի ԶՈւ զորավարժությանը զինծառայող է սպանվել

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդանավակայանների պաշտպանության կորպուսի՝ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայնում անցկացված զորավարժությանը սպանվել է կորպուսի զինծառայող Մեհդի Յազդին։ Այս մասին տեղեկացնում է RadioFarda ռադիոկայանը։

Զինծառայողը վիրավորվել է զորավարժությանը արձակված կրակոցների ժամանակ, վիրավորվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ հունիսի 27-ին մահացել է։ Զինծառայողի մահվան հանգամանքների մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում անցկացված զորավարժությանը սպանված զինծառայող Մեհդի Յազդին

Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում անցկացված զորավարժությանը սպանված զինծառայող Մեհդի Յազդին

Հունիսի 24-ին Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանումմ ԻՀՊԿ պաշտպանության կորպուսը հակաահաբեկչական զորավարժություն էր անցկացրել։

Զորավարժությունը անցկացվել էր «ԻՀՊԿ ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելու և գործողությունների կարողությունը  չափելու»  նպատակով։

Զորավարժությունը, սակայն,  անցկացվել է առանց իրազեկման։ Կրակոցների ձայներ լսելով՝  օդանավակայանում գտնվող մարդկանց մոտ խուճապ է սկսվել։ Զորավարժության նման «անակնկալ» բնույթը մեկնաբանվել է որպես զինծառայողների՝  նմանատիպ պայմաններին ընտելանուն և փորձ ձեռք բերելուն ուղղված քայլ։

Պաշտպանության կորպուսը ԻՀՊԿ ենթակառուցվածքներից մեկն է։ Կորպուսը զբաղվում է  կարևոր նշանակության օբյեկտների, բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովմամբ։

Ունի 3 ստորաբաժանում՝ օդանավակայանների պաշտպանության, բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության և  հոգևոր առաջնորդի պաշտպանության։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *