Հունիսի 29-ին Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրաքի կառավարական բանակը Մոսուլ քաղաքն ամբողջությամբ ազատագրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստալիքի կայքը:
Նույն օրը Իրաքի բանակի հատուկ նշանակության ջոկատները ԻՊ զինյալներից ազատագրել են Մոսուլ քաղաքի Ալ-Նուրի Մեծ մզկիթը, որն այդ քաղաքում «Իսլամական պետության» ձեռքին մնացած ամենակարևոր և ամենավերջին հենակետերից մեկն էր: Այս մասին հայտնում է AFP News լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրաքի կառավարական ուժերի հրամանատարությանը:
First Video of #Iraq Counter Terrorism units inside Al-Nuri Mosque and Minaret Al-Hadbaa in #Mosul Old city. pic.twitter.com/Cluskcw6mP
— Iraqi Day 🇮🇶 (@iraqi_day) June 29, 2017
Ավելի վաղ՝ հունիսի 21-ին, ԻՊ զինյալները պայթեցրել են Ալ-Նուրի մզկիթը և Ալ-Հադբա մինարեթը։ Զինյալները պայթեցրել են մզկիթը, երբ Իրաքի կառավարական ուժերը հասել են դեպի հին քաղաքի խորքերը։
Մզկիթը խորհրդանշանական էր նաև այն պատճառով, որ այստեղից է 2014-ին ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել այսպես կոչված «Իսլամական խալիֆայության» ստեղծման մասին:
Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին մզկիթի պայթեցումը ԻՊ կողմից պարտության ընդունում է որակել։
ԻՊ-ից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը Իրաքի կառավարական ուժերը սկսել են 2016-ի հոկտեմբերի 17-ից։ Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև կառավարամետ շիա զինյալներ:
Մոսուլը Բաղդադից հետո մեծությամբ երկրորդ քաղաքն, որը ԻՊ վերահսկողության տակ էր անցել դեռևս 2014-ի հունիսին:
The first images of what's left of the Great Mosque of Al-Nuri in #Mosul's old city . Recaptured by #Iraq's special forces#MosulOps #Mosul pic.twitter.com/btzZX3YYOR
— IRAQI NATIONAL ARMY (@Defense_Iraq) June 29, 2017
One response to “Իրաքի բանակը «Իսլամական պետությունից» ազատագրել է Մոսուլ քաղաքը. Sky News”