Ուկրաինան նախապատվություն է տալիս կապի թուրքական միջոցներին

Ուկրաինայի ԶՈւ-ում իսրայելական և թուրքական արտադրության կապի միջոցների ձեռքբերման հարցում նախապատվությունը տվել են թուրքական Aselsan ընկերության արտադրանքին: Այս մասին հայտնում է մասնագիտացված ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների ուսումնասիրության կենտրոնի» բլոգը:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը ստորագրել է փաստաթուղթ, որով Ուկրաինան նախապատվությունը տալիս է հենց թուրքական կապի միջոցներին:

Թուրքական Aselsan ընկերության կապի միջոցներ

Թուրքական Aselsan ընկերության կապի միջոցներ

2017 թվականի մայիսի 29-ից իսրայելական Elbit Systems և թուրքական Aselsan ռազմարդյունաբերական ընկերությունների կապի միջոցները համեմատական փորձարկումներ էին անցնում Ուկրաինայի զինված ուժերում:

Փորձարկումներն անցել են երեք փուլով: Առաջինում անցկացվում էին լաբորատոր ստուգումներ, երկրորդում՝ դաշտային փորձարկումներ, երրորդում արդեն ստուգվել են սարքավորումների համար արտադրող ընկերությունների տված մարտավարատեխնիկական բնութագրերը:

Ուկրաինայի ընտրության հարցում մեծ դեր կարող էր խաղալ այն հանգամանքը, որ 2017-ից սկսած՝ 5 տարի Թուրքիան պետք է ֆինանսական օգնություն տրամադրի Ուկրաինային՝ պայմանով, որ այդ միջոցներով Ուկրաինան պետք է գնի թուրքական ռազմարդյունաբերական արտադրանք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *