Թուրքիայի ռազմածովային Գելջյուկ բազայում կայացել է «Բլեքսիֆոր» Օպերատիվ փոխգործակցության Սևծովյան ռազմածովային խմբի պլանավորման խմբի նիստը, որին մասնակցել են Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի ՌԾՈՒ ներկայացուցիչները։
Նիստի ընթացքում քննարկվել են մերձսևծովյան երկրներում ԶԼՄ-ների միջոցով «Բլեքսիֆոր»-ի գործունեության թափանցիկության ապահովմանը, համատեղ միջոցառումների անցկացման ժամանակ նավերի վրա համակարգչային կապի համակարգի արդյունավետությանը, ինչպես նաև 2013-ի ապրիլին «Բլեքսիֆորի» ակտիվացմանն ու ոչ պլանային վարժաննքերի անցկացմանն առնչվող հարցեր։
Պլանավորման խմբի հաջորդ նիստը տեղի կունենա կրկին Գելջյուկում 2013-ի հունվաին։
Նշենք, որ 2012 թվականի օգոստոսից «Բլեքսիֆոր»-ի հրամանատարությունը ռոտացիոն հիմքով ստանձնել է Թուրքիայի ՌԾՈՒ առաջին աստիճանի կապիտան Հաքան Գյունեշը։
Աղբյուր. Минобороны России