ԱՄՆ-ում փորձարկել են ուղղաթիռի վրա տեղադրված լազերային խոցման համակարգ

ԱՄՆ White Sands Missile Range զորավարժարանում անկացվել է  լազերով զինված Apache AH-64 հարվածային ուղղաթիռից թիրախի ուղղությամբ լազերային կրակի փորձարկում: Այս մասին հայտնում են ամերիկյան ռազմարդյունաբերական Raytheon ընկերությունից:

Ամերիկյան AH-64 Apache հարվածային ուղղաթիռ

Ամերիկյան AH-64 Apache հարվածային ուղղաթիռ

Սա առաջին դեպքն է, որ ուղղաթիռի վրա տեղադրված լազերային համակարգից թռիչքի տարբեր ռեժիմներում, բարձրություններում և արագություններում հաջողությամբ խոցվել է թիրախը՝ հավաստելով Apache ուղղաթիռից լազերային կրակի իրագործելիությունը:

Նշվում է, որ անշարժ թիրախը լազերային էներգիայով խոցվել է շուրջ 1,4 կմ հեռավորությունից:

Նշենք, որ նույն զորավարժարանում նման փորձարկումներ անցացվել են նաև ավելի վաղ, սակայն, ցամաքային միջոցների վրա տեղադրված լազերային համակարգերով:

Նման համակարգեր նախկինում փորձարկվել են նաև ԱՄՆ նավատորմի նավերի վրայից: Ստորև տեսանյութում հենց նման փորձարկումներից մեկն է ներկայացված:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *