Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 8 դեկտեմբերի

Դեկտեմբերի յոթի առավոտյան Դաղստանի Խասավյուրտի շրջանում օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման ժամանակ իրավապահները ձերբակալել են շրջանի Բատաշյուրտ գյուղի՝ 1978 թվականին ծնված մի բնակչի, ով մեղադրվում է զինված խմբավորման անդամներին հանցակցելու համար։ Այդ մասին հայտնել են Դաղստանի ՆԳՆ-ից։

Հաղորդվում է, որ 2012 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ձերբակալվածը սնունդով և փոխադրամիջոցով ապահովել է «Խասավյուրտյան» դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման անդամ Արթուր Բեկմուրզաևին։ Վերջինս սպանվել է հոկտեմբերին Դաղստանի Էնդիրեյ գյուղում հատում գործողության ժամանակ։

Ինգուշեթիայի մեկ այլ՝ Սունժենի շրջանում, ոստիկանները հատուկ գործողության ժամանակ պայթյունավտանգ նյութերի թաքստոց են հայտնաբերել, որտեղ եղել են ինքնաշեն պայթուցիկ սարք, նռնակներ, ականներ, փամփուշտներ, երկու բռնկիչ, էլեկտրադետոնատորներ։ Հայտնաբերված զինամթերքը տեղում ոչնչացվել է:

Աղբյուր՝ http://www.kavkaz-uzel.ru/articles/216911/
http://www.kavkaz-uzel.ru/articles/216898/

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *