Վրաստանի ԶՈւ զինծառայող է ինքնասպան եղել

Հունիսի 26-ին  Վրաստանի ԶՈւ Արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի պայմանագրային զինծառայող  է ինքնասպան եղել։ Այս մասին հունիսի 27-ին  հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Փոխանցում է Վրաստանի ՊՆ կայքը։

1995թ. ծնված զինծառայող Ի.Ի-ն ինքնասպան է եղել իրեն ամրակցված զենքով՝ լոգիստիկ ապահովման բազայում պարեկային ծառայություն իրականացնելիս։ Զինծառայողը անմիջապես  տեղափոխվել է Խաշուրիի հիվանադանոց, բայց գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով(Վրաստանի Քրեական օրենսգրքի 115 հոդված)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *