Հունիսի 23-26-ն ընկած ժամանակահատվածում Սիրիայի բանակի Tiger Forces հատուկ նշանակության ուժերը կարողացել են վերահսկողություն հաստատել Իթրիյա–Ռաքքա մայրուղու հիմնական հատվածի վրա:
Սիրկական ուժերը արդեն կարողացել են գրավել նշված ճանապարհի վրա տեղակայված հեռախոսակապի աշտարակները:
Միևնույն ժամանակ Աիրիայում «Իսլամական պետության» կենտրոն Ռաքքա քաղաքում ԻՊ զինյալներին գրեթե շրջափակել են ԱՄՆ աջակցությամբ գործող քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժերը»:
Եթե Սիրիայի բանակին հաջողվի ավարտին հասցնել այս գործողությունը, ապա Սիրիայի ԻՊ օղակը ավելի կսեղմվի՝ հիմնականում մնալով շրջափակված Ռաքքայումմ: Սակայն իսլամիստները դեռևս ուժեր ունեն Դեյր Զորի մի մասում, ինչպես նաև Սիրիայի կենտրոնական, քիչ բնակեցված հատվածներում:
Tiger forces captured syriatel , on the road ithriya https://t.co/5mUYShd0TX pic.twitter.com/pPWFBqOiRX
— watanisy (@watanisy) June 25, 2017