Բելառուսը կարող է քննարկել Ռուսաստանից «Իսկանդեր» համալիրներ ձեռք բերելու հնարավորությունը

Ապագայում Բելառուսը կարող է քննարկել Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրներ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպան Իգոր Պետրիշենկոն։ Հունիսի 26-ին փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Դեսպանի խոսքերով՝ Բելառուսի ԶՈւ սպառազինության հիմնական զենիթահրթիռային համալիրները  Ս-300 ԶՀՀ-ներն են, իսկ Ս-400 ԶՀՀ-ների և «Իսկանդերների» ձեռք բերման հարցը կարող է քննարկվել:

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը և Բելառուսը ստորագրել են պայմանագիր Բելառուսին 12 միավոր Սու-30ՍՄ կործանիչներ վաճառելու մասին։ Բելառուսը նոր կործանիչներով կփոխարինի իր զինված ուժերում շահագործվող ՄիԳ-29 կործանիչները:

Բացի այդ Բելառուսը Ռուսաստանից  գնել է 8 միավոր Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ և պլանավորում է ևս 4 միավոր Յակ-130 ինքաթիռ գնել:

Հավելենք, որ Ռուսաստանից բացի, Հայաստանը միակ երկիրն է, որ սպառազինության մեջ կա «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր: Սակայն եթե արտադրող պետություն Ռուսաստանն իր սպառազինության մեջ ունի «Իսկանդեր-Մ» ավելի հեռահար տարբերակը, ապա Հայաստանի սպառազինության մեջ մինչև 280 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» տարբերակն է:

Սա պայմանավորված է միջազգային պայմանագրով, որն արգելում է 300 և ավելի կմ հեռահարությամբ հրթիռային տեխնոլոգիաների փոխանցումները:

Իսկանդեր ՕՄՀՀ-ի ինֆոգրաֆիկա

Իսկանդեր ՕՄՀՀ-ի ինֆոգրաֆիկա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *