Հունիսին ԱՄՆ այցից առաջ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նշել է, որ Ռուսաստանի հետ համաձայնեցնում են զենքի վաճառքի 10 մլրդ դոլար արժողությամբ գործարքի վերջին կետերը: Այս մասին հունիսի 22-ին հայտնել է ամերիկյան մասնագիտացված Defense News պարբերականի կայքը:
Գործարքը քննարկել են նաև ՌԴ ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. հայտնել է Հնդկաստանի ՊՆ ներկայացուցիչներից մեկը:
10 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի մեջ նախատեսված է ներառել Հնդկաստանին հետևյալ զինատեսակների վաճառքը՝
- Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր,
- «Ադմիրալ Գրիգորովիչ» դասի ֆրեգատներ,
- Կա-226 թեթև բազմանպատակ ուղղաթիռներ՝ 200 միավոր:
Քննարկվում է նաև երկրորդ միջուկային սուզանավը Հնդկաստանին վարձակալության տալու հարցը:
Կա-226Տ ուղղաթիռների գործարք.
2015 թ. հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը և Հնդկաստանը ստորագրել են առնվազն 200 միավոր Կա-226 ուղղաթիռ հավաքելու մասին համաձայնագիր: Ըստ որում՝ ուղղաթիռներից 60-ը հավաքվելու է Ռուսաստանում, 140-ը՝ Հնդկաստանում։
Նույն 2015 թ. ռուս-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության ամենամյա գագաթնաժողովի ընթացքում կողմերը քննարկել էին շուրջ 7 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ համատեղ նախագծեր։
Ս-400 ՀՕՊ համակարգ.
2015 թ. Հնդկաստանի ՊՆ պաշտպանական գնումների խորհուրդը որոշել էր Ռուսաստանից գնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի 5 գնդային լրակազմ՝ դրա համար վճարելով շուրջ 6 մլրդ դոլար: Ս-400 «Տրիումֆ» Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի օգոստոսին:
Բացի այդ, 2016 թ. օգոստոսին հնդկական The Hindu լրատվակայքը, հղում անելով Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնելէր, որ Հնդկաստանը և Ռուսաստանը մոտ են 2016-ի վերջին 7-8 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատվող պայմանագիր կնքելուն, որով կարդիականացվեն Հնդկաստանի ՌՕՈւ բոլոր Սու-30 կործանիչները:
Իսկ 2017 թ. հայտնի դարձավ, որ Հնդկաստանում արտոնագրով հավաքվել է 230 Սու-30ՄԿԻ կործանիչ և մատակարարվել է զինված ուժերին: Սրանից բացի կողմերը տարիների ընթացքւոմ քննարկել և իրականացրել են զենքի գնման, արտոնագրով հավաքման, մշակման և արտադրության տարբեր այլ նախագծեր: