Իսրայելը երկու անգամ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին

Վերջին երկու օրվա ընթացքում Իսրայելի օդուժը երկու անգամ ռմբակոծել է Սիրիայի կառավարական ուժերի հենակետերը: Իսրայելը Սիրիայի կառավարական ուժերին մեղադրում է Իսրայելի վերահսկած տարածքը հրթիռակոծելու համար: Սիրիայի կառավարական ուժերն իրենց հերթին պնդում են, որ Իսրայելը օժանդակում է ահաբեկիչներին:

Իսրայելի պնդմամբ՝ Սիրիայի տարածքից հրթիռներ էին արձակվել դեպի Գոլանի բարձունքների հյուսիսային հատվածի ուղղությամբ: Դրանց պատասխանատվությունը Իսրայելը դնում է Սիրիայի կառավարական ուժերի վրա:

Ի պատասխան Սիրիայի տարածքից Իսրայել հրթիռների արձակման՝ Իսրայելի օդուժը հունիսի 25-ին հարվածել էր կառավարական ուժերի 2 հենակետի և զինամթերքի մեքանայի:

Այս հարվածներին արձագանքել է նաև Սիրիայի պաշտպանության նախարարությունը՝ Իսրայելին մեղադրելով ահաբեկչական ուժերին աջակցելու մեջ:

بيان القيادة العامة للجيش والقوات المسلحةبعد نجاح وحدات من قواتنا المسلحة في إحباط الهجوم الواسع الذي قامت به جبهة النص…

Posted by ‎وزارة الدفاع في الجمهورية العربية السورية‎ on Sunday, June 25, 2017

Ավելի վաղ՝ հունիսի 24-ին, նույն պատճառաբանությամբ Իսրայելի օդուժը հարվածներ էր հասցրել նաև կառավարական ուժերի 3 հենակետի ուղղությամբ՝ խոցելով 2 տանկ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *