Դեկտեմբերի 6-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է Վրաստանի ԶՈՒ Միասնական շտաբի կազմում փոփոխություններ կատարելու մասին հրամանագիրը, որով շտաբի ղեկավարի տեղակալների թիվը երկուսից դարձել է հինգ, միաժամանակ այդ մարմնում նոր պաշտոն է սահմանվել՝ շտաբի պետի առաջին տեղակալ։
Տեղակալների, այդ թվում առաջին տեղակալի լիազորությունները, պաշտպանության նախարարի հետ համաձայնեցվելով սահմանում է Միասնական շտաբի պետը։ Դեկտեմբերի 5-ին Սաակաշվիլին Միասնական շտաբի պետ էր նշանակել գնդապետ Իրակլի Ձնելաձեին։
Մինչ այդ շտաբի պետի պաշտոնն զբաղեցրած Գեորգի Կալանդաձեն դատարանի որոշմամբ նոյեմբերի 11-ին ազատվել էր պաշտոնից։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Հաղորդվում է, որ Ձնելաձեի նշանակումը համաձայնեցվել է Վրաստանի նախագահի և պաշտպանության նախարարի կողմից։
Աղբյուր. Новости-Грузия