[Լրացված] Ավտովթարի հետևանքով հոսպիտացվել է ՀՀ ԶՈւ 14 զինծառայող․ Արծրուն Հովհաննիսյան

Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 14 պայմանագրային զինծառայող։ Զինծառայողներից 7-ի վիճակը գնահատվում է ծանր, մյուս 7-ինը՝ միջին ծանրության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

[Լրացում. 16:27] 

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել է մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։

14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *