Միացյալ Նահանգները նախատեսում է Հնդկաստանին մատակարարել ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլարի 22 միավոր ամերիկյան Predator անօդաչու թռչող սարքի ծովային տարբերակից: Անօդաչուները վաճառվելու են առանց սպառազինության:Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:.
Գործակալության տվյալներով՝ Պենտագոնը մտադրված է գործարքի մասին հայտարարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրի Մոդի՝ հունիսի 26-ին ԱՄՆ այցից առաջ: Սակայն գործարքը դեռևս պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից:
Հնդկաստանը վերջին տարիներին տարեցտարի մեծացնում է սպառազինությունների գնման ծավալները ԱՄՆ-ից: Նշվում է, որ անօդաչուները հսկելու են Հնդկական օվկիանոսը: