Իրանը հեռահար հրթիռներ է ցուցադրել Թեհրանում

Հունիսի 23-ին Իրանը երկրի մայրաքաղաք Թեհրանում «Ղոդսի օրվա» կապակցությամբ ցուցադրել է «Զոլֆաղար» և «Ղադր» դասի հրթիռներ։ Փոխանցում է «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Հունիսի 18-ին Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը հրթիռակոծելիս Իրանը հենց «Զոլֆաղար» դասի հրթիռներ էր օգտագործել։

Թեհրանում ցուցադրվել է «Զոլֆաղար» դասի 2 հրթիռ

Թեհրանում ցուցադրվել է «Զոլֆաղար» դասի 2 հրթիռ

«Զոլֆաղար» դասի հրթիռների հեռահարությունը 700 կմ է, զանգվածը 3450կգ, երկարությունը 8,86մ։ Առաջին անգամ ցուցադրվել են 2016-ին։

«Ղադր» դասի հրթիռները արտադրվել են «Շահաբ-3» հրթիռների հիմքի վրա։ Հրթիռի մոդիֆիկացիաներից են «Ղադր-Ֆ» «Ղադր-Հ»  «Ղադր-Ս»  «Ղադր-110» հրթիռները։

«Ղադր-Ֆ» հրթիռի զանգվածը 17460 կգ է, երկարությունը՝ 15,86մ, հեռահարությունը մինչև 2000 կմ։ Հրթիռը փորձարկվել է 2015թ. հունիսին և  Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Քյավիրի անապատից արձակվել է դեպի Հնդկական օվկիանոս։

«Ղոդսի օրը» հակասիոնիզմի կողմանակիցների համերաշխարության օրն է։ Այն սահմանվել է Իմամ Խոմեյնու կողմից, 1979թ.։ Նշվում է ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը։

Թեհրանում ցուցադրվել է «Ղադր» դասի հրթիռ

Թեհրանում ցուցադրվել է «Ղադր» դասի հրթիռ

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ

«Ղադր» հրթիռի փորձարկում

«Ղադր» հրթիռի փորձարկում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *