Թուրքիայի զինված ուժերում այժմ նպատակահարմար չէ իրագործել «վճար ծառայության դիմաց» ծրագիրը. Թուրքիայի ՊՆ

Հունիսի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ներկայում Թուրքիայի զինուժը միանգամից մի քանի «ահաբեկչական խմբավորումների» դեմ է պայքարում և հետևաբար նպատակահարմար չէ իրագործել «վճար ծառայության դիմաց» ծրագիրը: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

«Թուրքիան ներկայում պայքարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK), «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այսպիսի ժամանակաշրջանում «վճար ծառայության դիմաց» ծրագիրը երկրի օրակարգ բերելը նույնիսկ կարող է մեր զինծառայողների հոգեբանության վրա ազդել: Ահաբեկչությունների դեմ պայքարի ընթացքում «վճար ծառայության դիմաց» ծրագրից խոսելը նույնիսկ ճիշտ չեմ համարում»,- ասել է Ֆիրքի Ըշըքը:

Ավելի վաղ՝ հունիսի 4-ին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ կառավարության օրակարգում «վճար ծառայության դիմաց» ծրագրի հետ կապված ոչ մի հարց չկա:

Նշենք, որ «վճար ծառայության դիմաց» ծրագրի միջոցով Թուրքիայի 18 տարին լրացած և ժամկետային զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, ովքեր առնվազն 3 տարի աշխատել են արտասահմանում, կարող են ազատվել զինվորական  ծառայությունից գումար վճարելու միջոցով:

Այս ծրագրի հիմքերը դեռևս ընկած են Օսմանյան կայսրության բանակի հիմքում: Թուրքիայի հանրապետության հռչակումից հետո էլ այս ծրագիրը մի քանի անգամ իրականացվել է: Վերջին անգամ ծրագիրը իրականցվել է 2014-ին: Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազը 2015-ի փետրվարի 13-ին հայտարարել էր, որ 2014-ին «վճար ծառայության դիմաց» օրենքից օգտվել է Թուրքիայի մոտ 200 հազար քաղաքացի։

Մինչև այդ էլ այն կիրառվել է՝ 1987, 1992, 1999 և 2002, 2011 թվականներին: 2011-ին «վճար ծառայութան դիմաց» օրենքի շրջանակներում ծառայությունից ազատվելու համար Թուրքիայի քաղաքացիները վճարել են 30 հազար թուրքական լիրա (մոտ 12,3 հազար ԱՄՆ դոլար), աակայն 2014-ի դեկտեմբերին կատարված փոփոխումներից հետո՝ 18 հազար լիրա (մոտ 7,6 հազար ԱՄՆ դոլար)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *