Ռուսաստանը Ղազախստանին և Ղրղզստանին առաջարկել է ուժեր տեղակայել Սիրիայում. Թուրքիայի նախագահական

Սիրիայի անվտանգության գոտիներում ուժեր տեղակայելու համար Ռուսաստանը առաջարկ է ներկայացրել նաև Ղազախստանին և Ղրղզստանին: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը. փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Ըստ խոսնակի՝ Իդլիբի շրջանում հավանաբար Թուրքիան և Ռուսաստանը կտեղակայեն իրենց ուժերը, Դամասկոսի շրջանում՝ Իրանը և Ռուսաստանը, իսկ Դարաայի շրջանում կստեղծվեն մեխանիզմներ՝ ԱՄՆ և Հորդանանի ուժերի ներգրավմամբ: Ռուսաստանը Սիրիա ուժեր ուղարկելու առաջարկ է արել նաև Ղազախստանին և Ղրղզստանին:

Նշենք, որ ներկայում աշխատանքներ են տարվում ՀԱՊԿ կազմում խաղաղապահ ուժերի, մասնավորապես խաղաղապահ ոստիկանական ուժերի ստեղծման ուղղությամբ: Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի առաջարկությամբ աշխատանքներ է իրականացնում ոստիկանական մշտական պատրաստության հատուկ ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ: Հնարավոր է, որ հենց այս ուժերի մասին է խոսքը:

Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու վերաբերյալ Սիրիայի կառավարությունը և ընդդիմադիր ուժերը պայմանավորվել էին մայիսի 4-ին Աստանայում: Նախատեսվում էր ստեղծել անվտանգության 4 գոտի, սակայն դրանց հստակ սահմանների հարցում այդ ժամանակ դեռ չէին պայմանավորվել: Անվտանգության գոտիների ստեղծման համաձայնագիր կատարման երաշխավորի դեռ ստանձնել էին Թուրքիան, Ռւոսաստանը և Իրանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *