ՊԲ-ն կանխել է Ադրբեջանի ԶՈւ դիվերսիայի փորձը

Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Հայտնում է ՊԲ կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները ժամանակին նկատել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և «հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ՝ հետ շպրտել ելման դիրքեր»:

Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:

Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *