Հունիսի 22-ին ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում ԿՄԽԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: ՊՆ տեղակալը կոչ է արել ջանքեր գործադրել և ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի միջոցով կազմակերպել այցելություն ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին՝ նրա պահպանման պայմաններին ծանոթանալու և տեղեկատվություն ստանալու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին:
Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը գոհունակություն է հայտնել զինծառայողների համար միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործադրած ջանքերի կապակցությամբ:
ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր հերթին բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության խորացմանը և ջանքեր գործադրել պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: