Պաշտպանության բանակի ինժեներա-սակրավորային ստորաբաժանումների ճամբարային հավաքների ժամանակ իրականացվում են ականապատման ու ականազերծման աշխատանքներ, բացվում են անցումներ, կառուցվում է արգելափակոցների համակարգ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

ՊԲ ինժեներա-սակրավորային ստորաբաժանումների ճամբարային հավաքների ժամանակ իրականացվում են ականապատման ու ականազերծման աշխատանքներ
Հավաքները մասնակից անձնակազմի մարտավարական և մասնագիտական վարպետությունը կատարելագործելու նպատակ ունեն: Առաջադրանքները կատարելիս ինժեներ-սակրավորները օգտագործում են նաև հատուկ սարքավորումներ և տեխնիկական միջոցներ: