ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլ քաղաքի գլխավոր մզկիթը

Հունիսի 21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են Մոսուլ քաղաքի գլխավոր Ալ-Նուրի մզկիթը և Ալ-Հադբա մինարեթը։ Զինյալները պայթեցրել են մզկիթը, երբ Իրաքի կառավարական ուժերը հասել են դեպի հին քաղաքի խորքերը։ Այս մասին տեղեկացրել  է Իրաքի բանակի մամուլի ծառայությունը: Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։

«Իսլամական պետությունը» մզկիթի պայթեցման համար մեղադրել է ԱՄՆ-ին։ Իր հերթին ԱՄՆ-ն հերքել է, որ այդ շրջանում ավիահարվածներ է իրականացրել։

ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը և մինարեթը

ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը և մինարեթը

Իրաքի պաշտպանության նախարարը մզկիթի պայթեցումը ԻՊ կողմից պարտության ընդունում է որակել։

Ալ-Նուրի մզկիթը Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» ձեռքին մնացած ամենակարևոր և ամենավերջին կետերից մեկն է:

Մզկիթը կարևոր է այն պատճառով, որ այստեղից է 2014-ին ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին հայտարարել այսպես կոչված «Իսլամական խալիֆայության» ստեղծման մասին: Վերջին շրջանում մզկիթի գրավման համար թեժ մարտեր էին մղվում։ Ավելի վաղ ԻՊ զինյալները փակել էին ԻԱլ-Նուրի մզկիթ տանող փողոցները, որպեսզի կանխեն կառավարական ուժերի մուտքը այդ մզկիթ:

ԻՊ-ից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը Իրաքի կառավարական ուժերը սկսել են  2016-ի հոկտեմբերի 17-ից։ Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև կառավարամետ շիա զինյալներ: 2017-ի հունվարին Իրաքի ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել Մոսուլ արևելյան հատվածում, ինչին հաջորդել են արևմտյան հատվածի ազատագրման համար գործողությունները

2017-ի մայիսի կեսերի դրությամբ Իրաքի կառավարական բանակը ազատագրել է արևմտյան Մոսուլի մոտ 90 տոկոսը, զինյալների վերահսկողության տակ այժմ մի քանի թաղամաս է մնացել, որոնց մեջ է նաև Ալ-Նուրի Մեծ մզկիթը:

Իրաքի կառավարական բանակը հայտարարել է, որ իրենք նպատակ ունեն մզկիթը ազատագրել ԻՊ-ից մուսուլմանների համար սուրբ համարվող «Ռամադան» ամսվա ընթացքում:

Իրաքի Բաղդադից հետո մեծությամբ երկրորդ  քաղաքը ԻՊ վերահսկողության տակ էր անցել դեռևս 2014-ի հունիսին:

ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը և մինարեթը

ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը և մինարեթը

ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը և մինարեթը

ԻՊ զինյալները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը և մինարեթը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *