Հունիսի 22-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հունիսի 19-ից մեկնարկած զորավարժության մարտական կրակով փուլի անցկացման մասին: Վարժանքներին ներգրավվել է հրետանի, հրթիռային տեխնիկա, ավիացիա, ՀՕՊ ստորաբաժանումներ:
Դատելով հրապարակված լուսանկարներից՝ վարժանքների այս փուլն անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի (շտաբը՝ Բեյլագան) տարածքում: Նկարներից մեկում ցուցադրվում է անօդաչու թռչող սարքի առաջնամաս, որը հիշեցնում է օրերս Նախիջևանում անցկացված զորավարժության ընթացքում ցուցադրված իսրայելական արտադրության Orbiter-3 հետախուզական ԱԹՍ-ն:
Դատելով հրապարակաված լուսանկարներից՝ զորավարժության այս փուլին ներգրավված զինտեխնիկայի թվում են՝
Տ-72Ա տանկեր՝ առանց դինամիկ զրահի.
- Հրանոթի տրամաչափը՝ 125 մմ,
- Մարտական լրակազմը՝ մինչև 39 արկ,
- Կրակի տեմպը՝ րոպեում մինչև 8 կրակոց:
Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ.
- Անձնակազմը՝ 2 հոգի
- Օգտակար բեռնատարողությունը՝ 8 հոգի կամ 1500 բեռ,
- Արտաքին կախոց՝ ևս 2400 կգ բեռ (սպառազինություն),
- Սպառազինությունը՝
- ԳՇ-23Լ ավիացիոն հրանոթ՝ 23 մմ,
- Ս-8 տեսակի չկառավարվող ավիացիոն հրթիռ՝ 80 մմ,
- Ս-13 չկառավարվող ավիացիոն հրթիռ՝ 122 մմ,
- «Շտուրմ» և «Ատակա» տեսակի կառավարվող հրթիռներ՝ 130 մմ, 8 միավոր:
- Թռիչքի առաստաղը՝ 5100 մ,
- Իրանի երկարությունը՝ 17.49 մ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 11 500 կգ,
- Առավելագույն արագությունը՝ 300 կմ/ժ:
Մի-35Մ-ը Մի-24Վ հարվածային ուղղաթիռի արդիականացված տարբերակն է:
«Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.
Զորավարժությանը ներգրավված է համակարգերի արդիականացված տարբերակ՝ 40-ի փոխարեն 30 ուղղորդիչով: իր մարտավատեխնիկական բնութագրերով գրեթե նույնն է, ինչ 40 ուղղորդիչով «Գրադները».
Դ-30 հաուբիցներ
- հրանոթի տրամաչափը՝ 122 մմ,
- հեռահարությունը՝ 15-22 կմ
- կրակի տեմպը՝ րոպեում 7-8 կրակոց:
ՄՏԼԲ զրահապատ փոխադրիչ-քարշակներ
- անձնակազմը՝ 1 զինծառայող,
- դեսանտ՝ մինչև 6 զինծառայող,
- պաշտպանվածությունը՝ հրազենից և բեկորներից:
«Սենդքեթ» զրահամեքենա
- անձնակազմը՝ 4-8 զինծառայող,
- ընթացամասը՝ 4×4