Այսօր՝ հունիսի 22-ին, Սիիրթի (Սղերթ) Էրուհ գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկները հարձակվել են ճանապարհին հսկողություն իրականացնող թուրքական ուժայինների զրահամեքենայի վրա. Սպանվել է 1 թուրք ուժային: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ քրդերը հարձակվել են «Քարմա թիմի» զրահապատ մեքենայի վրա: Թուրքիայում «Քարմա» թիմերը բաղկացած են ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ ջոկատայիններից և ստեղծվել են PKK-ի դեմ հատուկ նշանակության գործողություններ իրականացնելու համար:
Միջադեպի վայրում սահմանվել է «Փողոց դուրս գալու արգելք», ինչը նշանակում է, որ թուրք ուժայինները լայնամասշտաբ գործողություններ են սկսում քրդական ուժերի դեմ:
2015 թ. ամռանից սրված թուրք-քրդական բախումները պարբերական սրացումներով շարունակվում են մինչ օրս, ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Իրաքի և Սիրիայի տարածում: