Հունիսի 21-ից 23-ը ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը Մինսկում կմասնակցի Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն կապիտալ շինարարության պլանավորման, կազմակերպման և իրականացման գործընթացները, զորքերի բնակավորման սկզբունքները, զորանոցային բնակելի ֆոնդերի գրանցման ու շենք-շինությունների հաշվառման կարգը, երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված այլ հարցեր:
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբն իր հերթին հունիսի 20-ից 22-ը Բելառուսում մասնակցում է զինված ուժերի գործունեության իրավական ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը: