Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար կփոխանցի ևս երկու զինծառայողի ընտանիքի

Հունիսի 20-ին որոշվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցներից գումարներ փոխանցել 2-րդ խմբի հաշմանդամ մեկ զինծառայողի և զոհված մեկ զինծառայողի ընտանիքի:

Գումարները կփոխանցվեն պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին և պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Ռաֆիկի Հարությունյանի ընտանիքին:

Արմեն Ռաֆիկի Հարությունյանը մայիսի 26-ին զոհվել է հակառակորդի կրակոցից ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Նրա ընտանիքին կկփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:

ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսեյ Սերգեյի Ավանեսյանը  Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորվել է հունվարի 22-ին: Նրան կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 150 000 ՀՀ դրամ:

Մինչ այս հիմնադրամից փոխհատուցում է ստացել 12 զոհված զինծառայողի ընտանիք և 1 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող.

  1. Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
  2. Գոռ Համազասպի Գարեգինյան
  3. Գեղամ Հենրիկի Մանուկյան
  4. Կարեն Մարատի Ուլուբաբյան
  5. Արայիկ Իգորի Սարգսյան
  6. Արտակ Էդիկի Ռաֆաելյան
  7. Նվեր Յուրիկի Բաբաջանյան
  8. Նարեկ Հմայակի Հարութունյան
  9. Գոռ Գևորգի Հովհաննիսյան
  10. Գոռ Ֆրունզիկի Խուդինյան
  11. Գուրգեն Հարությունի Սարգսյան
  12. Մհեր Ֆելիքսի Արզումանյան
  13. Կորյուն Կամոյի Կիրակոսյան (վիրավոր)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *