«Կալաշնիկովը» սերիական արտադրության է դրել նոր ԱԹՍ

Ռուսաստանյան  ռազմարդյունաբերական «Կալաշնիկով» ընկերությունում մեկնարկել է հետախուզական նոր ZALA 421-16Е2 անօդաչու թռչող սարքի սերիական արտադրությունը: Սարքներն արդեն փոխանցվել են պատվիրատուներին: Այս մասին նշվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում:

ZALA 421-16Е2 ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է «Կալաշնիկով» ընկերության մաս կազմող և աօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող Zala Aero ընկերությունը: Նշվում է, որ ԱԹՍ-ի ուղղությամբ ընկերությունում շուրջ երկու տարի աշխատանք են տարել:

 Zala Aero ընկերություն ZALA 421-16Е ԱԹՍ

Zala Aero ընկերություն ZALA 421-16Е ԱԹՍ

Ըստ Zala Aero ընկերության փոխտնօրենի՝ նոր ԱԹՍ-ն ունի անաղմուկ թռիչքի հնարավորություն:

Բարդ բնակլիմայական պայմաններում աշխատանքի դեպքում ԱԹՍ-ի՝ տեսանյութեր փոխանցելու աշխատանքի շառավիղը 30 կմ է, իսկ ղեկավարմանը՝ 50 կմ: Սարքի վրա տեղադրված տեսախցիկը ունի 60 անգամ պատկերը խոշորացնելու հնարավորություն, իսկ ջերմատեսիլ սարքը՝ 10 անգամ:

ZALA 421-16Е2 սարքի մարտավարատեխնիկական բնութագիրը գրեթե նույնությամբ կրկնում է նույն ընկերության 421-16Е ԱԹՍ-ի տվյալները: Տարբերությունը, ամենայն հավանականությամբ, արձակման մեխանիզմի մեջ է: Ի տարբերություն բազային ԱԹՍ-ի՝ 421-16Е2 տարբերակը կարող է արձակվել առանց օժանդակ սարքերի՝ մարդու ձեռքից:

Վայրէջքի կատարվում է պառաշյուտի միջոցով: Սարքի վրա տեղադրված է նաև օդային ամորտիզատոր, ինչը նվազեցնում է վայրէջքի ընթացքում վնասվելու հավանականությունը:

GPS և GLONASS նավիգացիոն համակարգերից զատ՝ սարքը աշխատում է նաև ավտոնոմ նավիգացիոն համակարգով: Այսինքն, ուղղորդվում է նաև արտաքին ուղղորդիչների հիման վրա ստացած տվյալներով:

421-16Е2 ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը, ըստ մամուլի հաղորդագրության, 4 ժամ է: Նույնքան է նաև  421-16Е տարբերակի թռիչքի տևողությունը՝ ըստ «Կալաշնիկով» ընկերության կայքի: Նույն տվյալներն է ներկայացրած նաև Zala Aero-ի կայքում, սակայն նույն ընկերության հոլովակում արդեն նշված է 3 ժամ:

421-16Е2 տարբերակը դեռ չի ներկայացվել հրապարակային ցուցադրության, սակայն նշվում է, որ առաջին անգամ պետք է ցուցադրվի Ռուսաստանում օգոստոսին անցկացվելիք «Բանակ-2017» ցուցահանդեսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *