Սիրիայում հրադադարին միացած բնակավայրերի թիվը հասել է շուրջ 1800-ի

Սիրիայի Հալեպ նահանգում մեկ օրվա ընթացքում հրադադարին միանալու վերաբերյալ Սիրիայի իշխանությունների և զինյալների միջև 100 համաձայնություն է կնքվել: Դրանց համաձայն՝ Հալեպ նահանգի շուրջ 1950 բնակիչ և զինյալ միացել է հրադադարին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Հալեպի համայնապատկեր. Լուսանկարը՝ Reuters գործակալության

Հալեպի համայնապատկեր. Լուսանկարը՝ Reuters գործակալության

Ընդհանուր առմամբ, մինչև այժմ Սիրիայում հրադադարի ռեժիմին է միացել 1817 բնակավայր: Միևնույն ժամանակ իշխանությունները շարունակում են բանակցությունները Հալեպ, Դամասկոս, Համա, Հոմս և այլ նահանգների բնակիչների հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ի տվյալներով՝ Սիրիայում հրադադարին միացել է Սիրիայի 1619 բնակավայր, այսինքն մեկ շաբաթվա ընթացքում հրադադարին միացած բնակավայրերի քանակը ավելացել է մոտ 200-ով:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչները ստորագրել են Սիրիայի տարածքում «ոչ բախումային» 4 գոտի ստեղծելու մասին հուշագիր: Դրա երաշխավորներն են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:

Այս գոտիները ստեղծվելու են Սիրիայի Իդլիբ նահանգում, Լաթաքիայում, Հալեպում և Համայում, Հոմս նահանգի հյուսիսում, Արևելյան Գուտայում, Սիրիայի հարավում՝ Դարաա և Կունեյտրա շրջաններում:

Սիրիայում հրադադարը հաստատվել է  2016-ի դեկտեմբերի վերջին: Այն չի տարածվում «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ»  ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև այն խմբավորումների վրա, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *