Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստացել է 38 մլն դրամի նվիրաբերություն

ՀՀ ԶՈւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հունվարի 1-ից մինչև հունիսի 19-ը ստացել է մոտ 37,8 մլն ՀՀ դրամի նվիրատվություն: Իսկ պարտադիր վճարներով այս ընթացքում հավաքվել է 2 մրդ 25 մլն դրամ: Այս մասին հայտնի է դառնում հիմնադրամի կայքից:

Մինչև հունիսի 19-ն այս գումարից կատարվել է 134 մլն դրամի հատկացում՝ 13 զինծառայողի ընտանիքի: Եվս երկու ընտանիք գումարները կստանան հունիսի 20-ին ընդունված որոշմամբ:

Նվիրատվությունները հիմնականում կատարվել են Հայաստանից (28,5 մլն դրամ): 1 մլն դրամը շեմը գերազանցում են ևս 3 երկրներից՝ Կիպրոսից, Ռուսաստանից և Ռումինիայից կատարված նվիրատվությունները:

Հայաստան 28 491 786
Կիպրոս 4 801 750
Ռուսաստան 2 647 574
Ռումինիա 1 083 499
Շվեցարիա 377 160
Կատար 134 895
ԱՄՆ 113 897
Կանադա 48 177
Գերմանիա 32 328
Անհայտ 29 088
Մեծ Բրիտանիա 5 000
Շվեդիա 5 000
Օման 1 000

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *