Կոնգոյում գերի ընկած վրացի օդաչուն հավանաբար սպանվել է

Հունիսի 19-ին Կոնգոյի «Մարտի 23» ապստամբական խմբավորման պարագլուխը վրացական Imedi հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է, որ հունվարին գերեվարված վրացի օդաչու Սոսո Օսուրաուլին զոհվել է ապստամբական և կառավարական ուժերի մարտերի ժամանակ:

Կոնգոյում գերեվարված վրաստանցի օդաչու Սոսո Օսուրալին

Կոնգոյում գերեվարված վրաստանցի օդաչու Սոսո Օսուրալին

«Մարտի 23» խմբավորման պարագլուխը հայտարարել է, որ իրենք օդաչուի համար փրկագին չեն պահանջել Վրաստանի կառավարությունից, քանի որ ահաբեկչական կամ քրեական խմբավորում չեն:

Նրա խոսքով՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ գրեթե համաձայնեցվել էր Սոսո Օսուրաուլիին հանձելու գործընթացը, սակայն Կոնգոյի կառավարական ուժերը գրոհ սկսեցին մայիսի սկզբին, որի ընթացքում սպանվեցին վրաստանցի օդաչուն և ևս 6 մարտիկ:

Հիշեցնենք, որ Մի-24 հարվածային ուղղաթիռը Կոնգոյում խոցվել էր հունվարի 28-ին։ Ուղղաթիռի օդաչուն՝ Վրաստանի քաղաքացի Սոսո Օսուրաուլին, գերի էր ընկել կառավարական ուժերի դեմ կռվող ապստամբների մոտ: Նշվում է, որ Օսուրաուլիին ազատելու համար ապստամբները պահանջել են 1 մլն դոլար փրկագին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *