Անհայտ անձինք փորձել են պայթեցնել Ինգուշեթիայի Կապի և տրանսպորտի փոխնախարարի մեքենան

Այսօր առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում Ինգուշեթիայի մայրաքաղաք Նալչիկում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել, որը, ինչպես հաղորդել են ոստիկանությունից, ամրացված է եղել Ինգուշեթիայի Կապի և տրանսպորտի նախարարի տեղակալի տան ցանկապատին։

Ռումբը, որի հզորությունը նախնական տվյալներով համարժեք է 200 գրամ տրոտիլին, պայթել է պաշտոնյայի հեռանալուց րոպեներ անց։ Փոխնախարարը հոսպիտալացվել է, սակայն նրա առողջությանը վտանգ չի սպառնում։

Աղբյուր՝ http://ria.ru/incidents/20121206/913640445.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *