Քրդական ուժերը շարունակում են առաջխաղացումը Ռաքքայում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման գործողություններում քրդական ուժերը շարունակում են առաջխաղացումը տարբեր ուղղություններով:

ԱՄՆ աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) շարունակել են առաջխաղացումը Ռաքքայի արևմտյան ալ-Բարիդ և Քադիսիա շրջաններում:  Այս մասին հայտնում է քրդական ANF լրատվակայքը:

Մարտերը շարունակվել են նաև քաղաքի արևելյան ալ-Բայթարա շրջանում: Քրդական ուժերի այդ շրջանում վերահսկողություն հաստատել հաջողվել էր շուրջ երկու օր առաջ: Հարավալևելյան ուղղությամբ՝ «Ռաքքայի նոր կամուրջի» հատվածում, ԻՊ և քրդական ուժերի միջև բախումները շարունակվել են մինչ առավոտ:

Նշվում է, որ բախումների ընթացքում ոչնչացվել է առնվազն 34 ԻՊ գրահային:

Նշենք նաև, որ ԻՊ-ն շարունակում է Ռաքքայից իր «գովազդային» հոլովակների տարածումը: Դրանցում ներկայացվում են, թե ինչպես են ինքնաշեն պայթուցիկներով բեռնված մեքենաներով պայթեցնում SDF-ի դիրքերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *