Թուրքիայի Ժանդարմերիայի 38 զինծառայող թունավորվել է սննդամթերքից

Հունիսի 19-ին Թուրքիայի ժանդարմերիայի՝ հյուսիսային Կաստամոնու նահանգում տեղակայված 5-րդ ուսումնական գնդի գումարտակներից մեկի 38 զինծառայողի մոտ արձանագրվել է սննդային թունավորում: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Մեկ ամսում Թուրքիայի զինված ուժերում արձանագրվել է սննդային թունավորման 3 դեպք

Մեկ ամսում Թուրքիայի զինված ուժերում արձանագրվել է սննդային թունավորման 3 դեպք

Թունավորված 38 զինծառայողներից 8-ի վիճակը ծանր է: Մնացած զինծառայողները բուժում են ստանում իրենց զորամասի բուժկետում:

Թուրքիայի զինված ուժերում սա վերջին մի քանի օրվա ընթացքում թունավորման երկրորդ դեպքն է: Հունիսի 17-ին Թուրքիայի զինուժի՝ արևմտյան Մանիսա նահանգում տեղակայված 1-ին հետևակային բրիգադի զորանոցներից մեկում 731 զինծառայող մոտ սննդային թունավորման դեպք է արձանագրվել: Դեպքի առթիվ ձերբակալվել է զորանոցին սննդամթերք մատակարարող ընկերության 24 աշխատակից:

Նույն զորանոցում ևս 350 զինծառայողի թունավորման դեպք եղել է նաև մեկ ամիս առաջ՝ 2017-ի մայիսի վերջին: Դրա հետևանքով 1 զինծառայող մահացել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *