Այսօր՝ հունիսի 19-ին, Երևան է տեղափոխվել Արցախի շփման գծում հունիսի 17-ին վիրավորված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը: Տեղեկացնում է հայկական Aysor.am լրատվակայքը:
Բաժանմունքի վարիչի խոսքով՝ զինծառայողի կյանքին սպառնացող վտանգ կա: Նրան վիրահատել են Արցախում, այնուհետ Երևան են տեղափոխել ուղղաթիռով: Զինծառայողի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախից Երևան էր տեղափոխվել ևս երկու զինծառայող: Զինծառայողները վիրավորվել են ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով հունիսի 16-ին: