Հարավային ռազմական շրջանում վարժանքների ժամանակ կանխվել է ահաբեկիչների հարձակումը

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ռոստովում տեղակայված հատուկ նշանակության ստորաբաժանումները հակաահաբեկչական վարժանքներ են անցկացրել։ Այս մասին հունիսի 17-ին  տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների սցենարի համաձայն՝ ահաբեկչական խումբը նպատակ ուներ գրավել ռազմական օբյեկտ,  զինապահեստ, շարքից դուրս բերել կապի միջոցները և այլն։

ՌԴ ԶՈւ «Տիգր» զրահամեքենա

ՌԴ ԶՈւ «Տիգր» զրահամեքենա

Հարավային ռազմական շրջանի հատուկ ստորաբաժանման պարեկային ծառայությանը ահազանգով վերկաց է տրվել։ Զինծառայողները ծխարձակող գլանակներ են  կիրառել և արգելափակել  ահաբեկիչների առաջխաղացումը դեպի ռազմական օբյեկտ։

Պայմանական ահաբեկիչներին մարմնավորել են ստորաբաժանման զինծառայողները, իսկ վարժանքների ընթացքում կիրառվել են դատարկ փամփուշտներ։ Վարժանքների ընթացքում իրականացվել են նաև առաջին բուժօգնության տրամադրման, ականազերծման գործողություններ։

Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել է 100 զինծառայող, 10 միավոր ռազմական տեխնիկա՝ այդ թվում «Տիգր» և «Թայֆուն-Կ» զրահապատ մեքենաներ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *