ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում անցվկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որին ներգրավվել է տանկային դասակ, մոտոհրաձգության վաշտ և Ս-60 ԶՀՀ կրակային աջակցման վաշտի մեկ դասակ: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի հունիսի 17-ի թողարկումից:
Պայմանական մարտադաշտում զինծառայողները պաշտպանությունից անցել են հակահարձակման՝ օգտագործելով զրահատեխնիկա, այդ թվում և հետևակի մարտական մեքենաներ: Վարժանքներն ուղեկցվել են մարտական հրաձգությամբ:
Զորամասի հրամանատարը հայտնել է, որ անձնակազմը մարզվել է և՛ պաշտպանողական թեմայով, և՛ հարձակողական գործողություններով: Մասնավորապես, կազմակերպելով հակագրոհ՝ վաշտը վերականգնել է առաջնային եզրի դրությունը:
Նշվում է, որ զորախաղերի նպատակն էր մշակել ժամկետային և սպայական անձնակազմի ունակություններն ու գիտելիքները: