Երկու օրում թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 3 ուժային

Հունիսի 17-18-ին Թուրքիայի ուժայինների «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, ևս 9 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2):

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուկսեկովա գավառում. արխիվ

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուկսեկովա գավառում. արխիվ

Հունիսի 17-ին հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, ինչի արդյունքում էլ սպանվել է 2 զինծառայող, վիրավորվել ևս 7-ը:

Հունիսի 18-ին Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգի Նազիմիե գավառում թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 զինծառայող, վիրավորվել է 2 զինծառայող:

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 1-ից մինչև նոյեմբեր Թունջելի նահանգի 4 գավառներում, այդ թվում նաև Նազիմիեում «հատուկ անվտանգության գոտի է» հաստատվել:

Թուրք-քրդական բախումներում 2017-ի գարնանից ինտենսիվացել են: Միայն հունիսի 8-15-ը Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 7 զինծառայող, վիրավորվել է 19 զինծառայող:

Բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից և արդեն 2 տարի է ինչ շարունակվում են երկուստեք կորուստներով և վնասներով: Թուրք-քրդական բախումների հետևանքով երկրի հարավում և արևելքում մի շարք բնակավայրեր ավերակաների են վերածվել, 350-500 հազար մարդ է տեղափոխվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *