Սիրիայի և Իրաքի մարտերի քաղաքացիական զոհերի 70 տոկոսը քաղաքաբնակ է. ԿԽՄԿ

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի զեկույցում նշված է, որ Սիրիայում և Իրաքում քաղաքացիականների շրջանում զոհերը քաղաքներում 5 անգամ գերազանցում են այլ մարտերում քաղաքացիականների զոհերի թիվը:

Սիրիայում և Իրաքում պատերազմի ընթացքում քաղաքացիական զոհերի 70 տոկոսը քաղաքաբնակ է: Եմենական քաղաքներում նույնպես մեծ է զոհերի թիվը: Բացի այս երկներից, երևույթն առկա է նաև Աֆղանստանում, Սոմալիում և այլ երկրներում:

Այս մասին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի՝ Մերձավոր Արևելքում տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Մարդինիի խոսքերն է փոխանցում Reuters գործակալությունը:

ԿԽՄԿ-ի և Սիրիայի կարմիր խաչի ներկայացուցիչները Հալեպում. (Նոյեմբեր, 2016 թ.): Լուսանկարը՝ ԿՄԽԿ կայքից

ԿԽՄԿ-ի և Սիրիայի կարմիր խաչի ներկայացուցիչները Հալեպում. (Նոյեմբեր, 2016 թ.): Լուսանկարը՝ ԿՄԽԿ կայքից

2010-15 թթ. աշխարհում հակամարտություններին տարեկան զոհ է դարձել միջինը 90 հազար մարդ, որից 42 հազարը՝ շուրջ 47 տոկոսը՝ Իրաքում, Սիրիայում և Եմենում: Թվերը վերցված են Geneva Declaration Secretariat. 2015. Global Burden of Armed Violence 2015: Every Body Counts զեկույցից:

Նշենք, որ այժմ ընթանում են ԻՊ-ից Սիրիայի Ռաքքա և Իրաքի Մոսուլ քաղաքների ազատագրման գործողությունները: Քաղաքացիականները հաճախ զոհ են դառնում նաև միջազգային կոալիցիայի ավիահարվածների, ինչպես նաև ահաբեկիչների վրեժխնդրության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *