Հանձնարարվել է պարզեցնել երկակի ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը

Հունիսի 15-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկակի նշանակության ապրանքների արտադրության, ներմուծման  և արտահանման վարչարարության պարզեցման վերաբերյալ հանձնարարական է տվել մի շարք գերատեսչությունների ղեկավարների, այդ թվում նաև՝ պաշտպանության նախարարին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Երկակի նշանակության են այն արտադրատեսակները, որոնք կարող են կիրառվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոլորտներում:

Վարչապետը հանձնարարել է երեքշաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել գործընթացը «Մեկ պատուհանի» սկզբունքով կազմակերպելու համար:

«Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների, ծածկագրային միջոցների և այլ սարքերի ներկրման և արտահանման գործող կարգերը տնտեսվարողների համար համար հստակ և կանխատեսելի չեն, ինչպես նաև ժամանակատար են: Նշված խնդիրը հարկավոր է լուծել գործող փաստաթղթավորման պահանջների և իրականացվող վարչարարության պարզեցմամբ», — նշել է Կարեն Կարապետյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *