Վրաստանում «Ֆագոտ» հակատանկային համալիրի կիրառմամբ զորավարժություն է անցկացվել

Հունիսի 5-ից Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում երկրի ԶՈւ ստորաբաժանումները հակատակային հրթիռային համալիրների կիրառմամբ զորավարժություն են իրականացնում: Այսօր՝ հուլիսի 15-ին, զորավարժարանում «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համալիրներով մարտական հրաձգություն է անցկացվել: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանի ԶՈւ զորավարժության ընթացքում «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համալիրով մարտական հրաձգություն է անցկացվել

Վրաստանի ԶՈւ զորավարժության ընթացքում «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համալիրով մարտական հրաձգություն է անցկացվել

Վարժանքներին մասնակցել են Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային և 4-րդ մեխանիզացված բրիգադների հակատանկային ստորաբաժանումները: Զորավարժության ժամանակ մշակվել է մարտի վարման ժամանակ տարբեր ստորաբաժանումների համատեղ գործողությունների համաձայնեցվածությունը: Դաշտային պայմաններում կիրառվել է նաև մարտական տեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենաներ:

Վարժանքների նպատակն է վրացական ստորաբաժանումներին պատրաստել 2017-ի հուլիսի վերջին անցկացվելիք միջազգային Noble Partner-2017 զորավարժությանը:

Նշենք, որ Noble Partner զորավարժությանը մասնակցելու է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ զինհոսպիտալի անձնակազմով, ներգրավված են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան, Իսպանիան, Ռումինիան, Սլովենիան, Ուկրաինան, Ադրբեջանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *