Ամերիկյան զինվորներին արգելել են հարբել ճապոնական հաստատություններում

Նոյեմբերի 30-ին ճապոնական Օկինավա կղզու ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ ծովային հետևակայինի՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ ավտովթար առաջացնելու համար։ Վթարի հետևանքով 2 քաղաքացի թեթև վնասվածքներ են ստացել, վնասվել է 3 ավտոմեքենա։ Այս մասին հաղորդում է ճապոնական Կյոդո լրատվական գործակալություը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերը ս.թ. հոկտեմբերի 19-ից Օկինավայում ԱՄՆ զինծառայողների համար պարեկային ժամ էին հաստատել (23:00-05:00), որը հետևանք էր ամերիկյան զինվորի կողմից տեղացի մի կնոջ բռնաբարությանը։ Իսկ նոյեմբերի 30-ից ուժի մեջ էր մտել այսպես կոչված «Մարտական ընկեր» («Battle buddy») ծրագիրը, ըստ որի զինծառայողները ռազմաբազայից դուրս գտնվող բարերում և ոգելիչ խմիչքներ վաճառող այլ հաստատություններում պիտի անպայման ուղեկցվեին մեկ այլ զինծառայողի կողմից:

Դեպքից հետո ԱՄՆ զիծառայողներին ընդհանրապես արգելել են ռազմաբազաներից դուրս ոգելից խմիչք օգտագործել, իսկ ռազմաբազաներում ալկոհոլի վաճառքը թույլատրվում է ժամը 22:00-ից հետո: Ընդ որում պարտադիր ստուգվելու է ռազմաբազաներից ելումուտ անող բոլոր զինծառայողների արյան մեջ ալկոհոլի բաղադրությունը: 0.03%-ը գերազանցելու դեպքում, զինծառայողների ելքը ռազմաբազայից արգելվելու է:

ԱՄՆ զինված ուժերը նաև «թեժ գիծ» են հիմնել բարերի և ոգելիչ խմիչք մատուցող այլ հաստատությունների համար, որպեսզի այնտեղից կարողանան ահազանգել հարբած զինվորների ներկայության մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *